ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Շտկվելու փոխարեն ավելի ենք ընկղմվում մեղքի մեջ՝ մոռանալով Արցախն ու դավաճանված զոհերին

Շտկվելու փոխարեն ավելի ենք ընկղմվում  մեղքի մեջ՝ մոռանալով Արցախն ու դավաճանված զոհերին
14.08.2026 | 17:15

Մեր շահերի նշաձողը դեռ իջնում է՝ և՛ արտաքին քաղաքականության մեջ, և՛ ներքին, ավելին, վաղուց հատել է 0-ն և շարժվում է դեպի (-) անսահմանություն։

Արտաքին դաշտում այն կնվազի այնքան ժամանակ, քանի դեռ ներքին դաշտը, այդ պրոցեսը կանգնեցնելու փոխարեն, նպաստում է դրան, իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությամբ՝ տանում է դեպի բացասական միջակայքեր։

Պետության դեմ տեղի ունեցավ ոճիր, որը մինչ օրս վերածվում է միջանձնային և միջկուսակցական ցածրորակ լեզվակռիվների, ժամավաճառության, էժան շուկայական բազարների, այնքան էժան, որ մեկնաբանելը նույնիսկ ամոթ է թվում:

Հ.Գ. Ճիշտ է ասված.

«Եղիր խելոքին գերի, հիմարին ընկեր մի եղիր»:

Մենք հիմարներին հա’մ ընկեր եղանք, հա’մ գերի դարձանք:

Երկնային պատիժ է սա, սխալների և մեղքերի լճացման արդյունք, գուցե՝ հատուցում, որ Ցեղասպանությունից հետո սկսեցինք «հանգիստ ապրել», Հայկական հարցը փոխանակեցինք հանգիստ կյանքի հետ, բավարարվեցինք «Նեմեսիսով»:

Հիմա էլ, շտկվելու փոխարեն, ավելի ենք ընկղմվում արդեն նոր մեղքի մեջ՝ մոռանալով Արցախն ու դավաճանված զոհերին:

Բարձրյալից երկու բան պիտի խնդրենք՝ ողորմածություն և ուժ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ